
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 31-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Էլոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս, իր վարած Opel մակնիշի 33 ՕP 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: