Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 87

Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ ընդդիմություն հասկացությունը ձևախեղվել ու արժեզրկվել է: Նաև այն պատճառով, որ պետության համար ճակատագրական փուլերում եղել են քաղաքական ուժեր, որոնք, հանդես գալով ընդդիմության դիրքերից, իրականում ծառայել են իշխանությանը՝ հուսախաբ անելով քաղաքացիներին: Այս երևույթի ամենացայտուն խորհրդանիշը «Օրինաց Երկիր» կուսակցությունն է, որը տարբեր փուլերում հանդես գալով որպես ընդդիմություն, վերջին պահին կանգնել է իշխանության կողքին: Այս տարվա գարնանից սակայն «Օրինաց Երկիրը» դուրս է եկել իշխող կոալիցիայից և իրեն հերթական անգամ հռչակել է ընդդիմություն: Որքանո՞վ են իրական այսօր ընդդիմադիր լինելու մասին ՕԵԿ-ի հայտարարությունները, արդյո՞ք հերթական անգամ ՕԵԿ-ը վճռական պահին չի անցնելու իշխանության կողմը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս