Բաժիններ՝

Պուտինը շահել է հիբրիդային պատերազմները Վրաստանում, Մերձդնեստրում, այժմ նաև՝ Ուկրաինայում. Forbes

2014 թվականի հոկտեմբերի 2-ին ամերիկյան Forbes պարբերականում հրապարակվել է պարբերականի սյունակագիր Փոլ Ռոդերիք Գրեգորիի «Պուտինը հաղթում է. ԵՄ-ը նահանջում է Ուկրաինայի հետ առևտրային պակտից, ԱՄՆ-ը լուռ հետևում է դրան» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում բռնության ակտերի համար: Սակայն Օբաման պետք է «Ռուսաստան» բառը փոխարինի «Պուտին» բառով: Այդ Պուտինն ու նրա իշխանությունն են պատասխանատու ուկրաինական տարածքում հազարավոր մահվան համար և ոչ թե Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մանիպուլացնում են ապատեղեկատվության միջոցով:

Պուտինը խնդրում է չեղյալ հայտարարել պատժամիջոցները (միակ բանը որի համար նա վճարել է)` որպես պարգև այն բանի, որ նա Ուկրաինայի հարավ-արևելքում բերել է «խաղաղություն»: Պուտինը նման է սերիական դրդիչի, ով հավակնում է պարգևի՝ այն օգնության համար, որ նա օգնել է մաքրել իր իսկ այրած տների ավերակները:

ԵՄ-ը մեկ տարով հետաձգել է Ուկրաինայի հետ համապարփակ առևտրային համաձանագիրը, իսկ Մոսկվան դրանով իսկ ստացավ մի ամբողջ 12 ամիս՝ շարունակելու համար տորպեդահարել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարները:

Հանճարեղներ կամ վախկոտներ կան եվրոպական քաղաքական էլիտայի շրջանում: Ես կցանկանայի ԵՄ-ին հարցնել, թե Պուտինն ի՞նչ է արել, որ ստացել է այդպիսի նվեր: Պուտինը երկու անգամ համարձակության խաղ է խաղացել Արևմուտքի հետ՝ Ղրիմի միավորման ու Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու դեպքում, և երկու անգամ էլ հաղթել է:

Ի՞նչն է նրան խանգարում հաղթել նաև ապագայում: Վերջիվերջո ինչպես կարելի է պարտվել այնպիսի «ծծկերների», ինչպիսիք են Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը, Բարաք Օբաման ու շփոթված ՆԱՏՕ-ն: Պուտինի միակ «պարտությունը» ատելի պատժամիջոցներն են, որոնք վնասում են ռուսական տնտեսությանը և որոնցից անհրաժեշտ է ձերբազատվել:

Ուկրաինայի հարավ-արևելքում «խաղաղության» մասին պայմնավորվածոթյան հասնելը Պուտինին հնարավորություն է տալիս ներկայանալ որպես խաղաղարար: Բացի այդ, չնայած «խաղաղությանը»՝ չի հանդարտվում հակաարևմտյան ու հակաուկրաինական կատաղի քարոզչությունը:

Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը, խոսքը գնում է տեղեկատվական պատերազմների ողջ պատմության ընթացքում ամենաանհավանական բլիցկրիգի մասին:

Չնայած՝ կրթական ու առողջապահական ոլորտներում ծախսեի կոշտ կրճատմանը՝ Պուտինը 40 տոկոսով մեծացրել է հակաարևմտյան քարոզչության իր բաժնի՝ Russia Today (RT) հեռուստաալիքի բյուջեն: 

Պատժամիջոցների դեմ կամպանիա է տարվում նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում ու Կենտրոնական Եվրոպայում ռուսական հետախուզության հավաքագրած բարեկամների ու դաշնակիցների օգնությամբ:

Ոչ վաղ անցյալում Վարնեմյունդում Ռուսաստանի օրվա տոնման ժամանակ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյուդերը քննադատեց ոչ թե ռուսական ագրեսիան, այլ՝ նրա դեմ անպետք պատժամիջոցները: Շրյոդերի գործողությունները նույնն են, եթե Բիլլ Քլինթոնը կամ Ջորջ Բուշը լոբբինգի ենթարկեն իրանական ազգային նավթային ընկերության շահերը:

Ռուսական քարոզչությունը մասնավորապես ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ: Ռուսաստանի ուղերձը հետևյալն է. «Եթե դուք կարծում եք, որ գտնվում եք ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետի պաշտպանության ներքո, ապա այդ մասին մտածեք երկու անգամ: ՆԱՏՕ-ն չի օգնի ձեզ վճռորոշ պահին»:

Դրանից պետք է քաղել հետևյալ դասը, որ Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամներին թողնելու են բախտի քմահաճույքին, և որ նրանց ճակատագիրն ամբողջովին գտնվելու է Ռուսաստանի ձեռքերում: Կամպանիայի ևս մեկ կետն առնչվում է Բալթյան երկրներում անկայունություն ստեղծելուն:

Պուտինը հաղթել է հիբրիդային պատերազմները Վրաստանում, Մերձդնեստրում, իսկ այժմ՝ նաև Ուկրաինայում, և յուրաքանչյուր պատերազմից հետո նրան «էժանով» բաժին է ընկել նոր տարածք:

Ռուսաստանը ցանկանում է, որ Բալթյան երկրները գիտակցեն, որ եթե նրանք հակադրվեն ռուսական շահերին, ապա նրանց մեծաթիվ ռուսական փոքրամասնությունը նրանց կվերածի հիբրիդային պատերազմների գծով ռուս փորձագետների իդեալական թիրախների: Չնայած էստոնացիներին պաշտպանելու մասին Օբամայի տված խոստումներին՝ Բալթյան երկրներում որևէ մեկը չի կարող հանգիստ քնել:

Հասնելով «խաղաղության»՝ Պուտինը հույսեր է կապում բնական գազի հաշվին իր գաղտնի առավելության հետ՝ հրապարակավ ոչնչացնելու համար Ուկրաինան, կաթվածահար անելու ու բաժանելու համար Եվրոպան: Պուտինը կարող է պարզ հարց ուղղել ԵՄ-ի անդամներին. «Արդյոք պատժամիջոցներին ձեր աջակցելն վե՞ր է ձեր աշխատանքից ու հարմարավետությունից»:

«Գազպրոմը» օգտագործում է իր մենիշխանությունը, որպեսզի արգելի առավել էժան շուկաներից գազի վերավաճառքն ավելի թանկ շուկաներում, արգելափակում է իր գազամուղերի նկատմամբ երրորդ կողմերի մուտքը, ինչը հակասում է համաշխարհային պրակտիկային, հակազդում է այլընտրանքային գազատարների կառուցմանը:

Եվրոպան էլ վախենում է Պուտինի վրեժխնդրությունից՝ գազամատակարարման դադարեցման տեսքով, եթե նա սկսի «Գազպրոմին» մեղադրել հակամոնոպոլ օրենսդրության խախտման մեջ:

Վլադիմիր Պուտինը պատրաստվում է իշխանության ղեկին մնալ ևս երկու տասնամյակ: Նա ունի աշխարհում ու պատմության մեջ իր տեղի մասին չար պատկերացում: Արևմուտքը վատ է նախապատրաստված այդպիսի խաղացողի հետ խաղալուն, ով խաղում է հակառակ կանոնների և իրավիճակը հասցնում է ծայրահեղության:

Ուկրաինան պետք է տագնապահարույց ազդանշան հանդիսանա Արևմուտքի համար: Մեկ բան ակնհայտ է. եթե Ամերիկան ու Եվրոպան նահանջեն պատժամիջոցներից՝ Պուտինից չստանալով ոչինչ, բացառությամբ փխրուն հրադադարի, ապա ամեն ինչ կորած է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս