Բաժիններ՝

«Օպել»-ը դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել Ազատ գետում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետակը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի ՕԽ-ն`  հատուկ տեխնիկայով: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35PO085 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ցամաքած Ազատ գետում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Կ. Ն.-ն (ծնվ. 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս