Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձարկել է անձնակազմ չունեցող մոտորանավակներ (տեսանյութ)

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում պատրաստվում են սպառազինության մեջ ընդունել անձնակազմ չունեցող պարեկային մոտորանավակներ, որոնք ավտոմատ ռեժիմով կուղեկցեն խոշոր ռազմանավերին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մեթյու Կլանդերը: Նրա խոսքերով՝ օգոստոսին 11 մետր երկարությամբ այդ մոտորանավակները փորձարկվել են Վիրջինիա նահանգում՝ Ջեյմս գետում: 1 ռազմանավ նմանատիպ 13 մոտորանավակի ուղեկցությամբ ուղարկվել է հետևելու պայմանական կասկածելի նավի:

Թիրախը շրջապատվել է, ինչը գլխավոր նավին հնարավորություն է տվել անվտանգ անցնել նրա մոտակայքով: Կլանդերի խոսքերով՝ այդ մոտորանավակների վրա կարող են տեղակայվել գնդացիրներ, իսկ մեկ մարդը հետևելու է մինչև 20 այդպիսի մոտորանավակի գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031