Բաժիններ՝

Իսրայելը քննադատել է Շվեդիային՝ կապված Պաղեստինը ճանաչելու մտադրության հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները քննադատել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Շվեդիայի մտադրությունը:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ շվեդական կողմի տվյալ հայտարարությունը գնահատում է որպես չմտածված: Նրա խոսքերով՝ դա հապճեպ հայտարարություն է, որն անելուց առաջ չեն խորացել տվյալ հարցում: Լիբերմանը խոստացել է զրուցելու համար Իսրայելի ԱԳՆ կանչել Երուսաղեմում Շվեդիայի դեսպանին:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Եթե պաշտոնական Ստոկհոլմը որոշի գնալ տվյալ քայլին, ապա Շվեդիան կդառնա Պաղեստինը ճանաչած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը: Այդ որոշումը ոգևորություն է առաջացրել Պաղեստինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս