Բաժիններ՝

Քոչարյանին Ռոբ ասելը ոչ մի բան չի տա․ կոնկրետ իրողությունները պետք է ներկայացնել փաստերի հիման վրա. 1in.am

«Առաջին լրատվական»-ի հարցազրույցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ.

Պարոն Մինասյան, վերջին հարյուրամյակում Հայաստանը երկու անգամ պետականություն նվաճեց: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամակցության ճանապարհին է, շատերը փաստում են, որ պետականության կորստի առջև ենք կանգնելու: Ինչպե՞ս ենք վարվում մենք մեր պետականության հետ:

Իսկապես, երբ մենք հարյուր տարվա հեռավորությունից դիտարկում ենք պատմական իրողությունը և Առաջին Հանրապետության ստեղծման փաստը, որը երկուսուկես տարի գոյատևեց, բայց գոյատևեց արտաքին թշնամիների վտանգի պայմաններում, տեսնում ենք, որ դրվեցին պետականության հիմքերը, այն պետականության, որ, իհարկե, ոչ լիարժեք ամբողջությամբ, բայց այնուամենայնիվ, պետական կառույցը, որպես այդպիսին, կայացավ: Եվ եթե չլիներ Առաջին հանրապետությունը, չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, որը որպես պետական կառույց մտավ Անդրֆեդերացիայի, հետո նաև՝ ԽՍՀՄ կազմի մեջ: Իսկ արդեն Երրորդ հանրապետության պարագայում, անկախության նվաճման պայմաններում՝ 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը կազմալուծվեց, խորհրդային փլատակների վրա առանձին հանրապետություններ անկախացան, այդ թվում՝ ՀՀ-ն: Միանգամայն նոր իրավիճակում՝ բազմաթիվ դժվարությունների պայմաններում (հիշենք Սպիտակի երկրաշարժը, ապա տնտեսական շրջափակումը մեր հարևան ագրեսիվ Ադրբեջանի կողմից, որը սանձազերծեց նոր պատերազմ, և սկսվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը), փառք Աստծո, մեր ժողովուրդը կարողացավ իր իմաստնության շնորհիվ հաղթանակել և ապահովել անկախությունը, նաև Արցախի անկախությունը: Դարավերջին մենք ստեղծեցինք երկու անկախ պետականություն՝ և Հայաստանի Հանրապետություն, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր շատ կարևոր է այս անկախությունների պահպանման և արժևորման խնդիրը: Այս հանրապետությունները որոշակիորեն կայացել են, և մենք մեծ նվաճումներ ունենք, բայց դրա կողքին չպետք է մոռանանք թերությունները: Ամենագլխավոր ձեռքբերումն այդ պետական անկախությունների գոյությունն է, որ այսօր խիստ հրատապ և անհրաժեշտ է:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը, պետք է ասել, որ այդ որոշումը, իմ կարծիքով, այնքանով էր տեղին, որ տնտեսական համագործակցության, նաև անվտանգության շահերի տեսակետից, նաև ՀԱՊԿ-ի ընդհանուր խնդիրների միավորման տեսակետից անհրաժեշտ պայման է: Չպետք է մոռանանք, որ ՀՀ նախագահը և ԱԳՆ-ն երբեք չեն ժխտել եվրոպական ինտեգրացիայի խնդիրները:
Անկախությունը գերագույն արժեք է, և ոչ մի ղեկավար չի գնա անկախության կորստի, առավել ևս՝ մեր պայմաններում, երբ դրա հրատապությունը և խիստ անհրաժեշտությունը զգալի են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս