Բաժիններ՝

Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Յուրի Լյուբիմովը

Կյանքից հեռացել է լեգենդար ռեժիսոր եւ բեմադրիչ, Մոսկվայի հայտնի Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը: Նա 97 տարեկան էր, տառապում էր սրտի անբավարարությունից եւ մահացել է հիվանդանոցում:

Իր երկարատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում Լյուբիմովը հանդես է եկել Վախտանգովի անվան թատրոնում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (МХАТ): Այնուհետեւ հիմնադրել է Տագանկայի թատրոնը եւ գրեթե կես դար աշխատել այնտեղ՝ բեմադրելով ավելի քան 50 ներկայացում, որոնք մեծ հաջողություն են վայելել հանդիսատեսի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031