Փհենյանը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը չունի առողջական խնդիրներ
Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԴԺՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը չունի առողջական խնդիրներ: Այս մասին Ինչհոնում ԿԺԴՀ-ի կառավարական պատվիրակության հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է միավորման նախարար Ռյու Գիլ Չժեն:
Նա հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ հարցրել է հյուսիսկորեական առաջնորդի առողջական վիճակի մասին, և Կիմ Յան Գոնը պատասխանել է, որ իրենց առաջնորդը չունի առողջական որևէ խնդիր:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Կիմ Չեն Ինը ծնկների շրջանում ենթարկվել էր վիրահատության, սակայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Սո Սե Պենը հերքել էր այդ տեղեկատվությունը: