Բաժիններ՝

2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում. բրիտանացի բուքմեյքերներ

L’Equipe-ի փոխանցմամբ՝ անգլիական բուքմեյքերական գրասենյակները կարծում են, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Կատարից կտեղափոխվի ԱՄՆ: Նրանք դա առավել հավանական են համարում, քան՝ Կատարում մրցաշարն անցկացնելու իրավունքի պահպանումը:

Պարբերականը ենթադրում է, որ դա կապված է 2018 և 2022 թվականների ֆուտբոլային առաջնությունները հյուրընկալելու իրավունքի ընձեռման հանգամանքների հետաքննման հետ:

Այդ հետաքննությունների արդյունքներն այդպես էլ չեն հրապարակվել, ինչի համար Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ ՖԻՖԱ-ին: Պարբերականն ընդգծում է, որ մի շարք տվյալներ վկայում են, որ Կատարի կողմից մեքենայությունն ապացուցվելու է, և երկիրը զրկվելու է 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս