
Արտակարգ դեպք` Վանաձորում. 21–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին և նրանց փոքրիկին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում իր կողմից վարած ZHUK-A 06 մակնիշի 34 MS 995 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են և նրանց 1,5 տարեկան երեխան: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում: Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: