Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի արտահանման վրա դեռ նկատելի չէ

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները համեմատաբար նոր են կիրառվել, հիմնականում գյուղմթերքների ոլորտն է, իսկ Հայաստանը գյումթերք միշտ էլ արտահանել է ՌԴ: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ արտահանող հատվածն արդեն զգում է պատժամիջոցներ ազդեցությունը:

«Ընկերություններն աշխատում են այդ ուղղությամբ, որ կարողանան շուկայում առաջացած բացն օգտագործել և ավելի շատ արտահանել: Բայց մեր արտահանման քաղաքականությունը պետք է միտված լինի արտահանման զարգացմանը և չպետք է պայմանավորված լինի այս կամ այն դրվագով: Իսկ դրանք դրվագային բնույթ են կրում: Իհարկե, կարելի է դրվագները օգտագործել որոշակի լրացուցիչ օգուտներ քաղելու համար, բայց եթե կարողանանք կազմակերպենք և արտահանման զարգացմանն ուղղված քաղաքականություն իրականցնենք, մեր ապրանքը դարձնենք մրցունակ ու ճանաչելի, ներկայացնենք տարբեր շուկաներում, դիվերսիֆիկացնենք շուկաներն ու ապրանքների տեսականին, այդ դեպքում կբացվեն տարբեր նիշաներ և ծավալները, ինքնստինքյան, կմեծանան ու կզբաղեցնեն այդ նիշաները: Հարկավոր է վարել ընդհանուր քաղաքականություն»,- ասաց Ա.Եգանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս