
ԱՄՆ մեկնողների վերադարձի հավանականությունն ավելի քիչ է՝ ի տարբերություն ՌԴ–ի. Tert.am

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը զարմանալի է համարում, որ հասարակությունը քննադատության առարկա է դարձնում միայն Ռուսաստանի իրականացրած միգրացիոն ծրագրերը։
Նա մտահոգիչ է համարում նաև այն, որ ԱՄՆ-ի կողմից «գրին քարտ» ստացողները հեռանում են երկրից, թեև նրանց թիվը ընդհանուր արտագաղթի ծավալի մեջ 3 տոկոս կարող է կազմել։
«Այնտեղից վերադարձի հավանականությունը ավելի քիչ է՝ ի տարբերություն Ռուսաստան մեկնողների»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա և ավելացրել, որ անցանկալի միգրացիան առավել խնդիր է, երբ ավարտվում է մշտական բնակության վայրի փոփոխությամբ։
«Կանադան էլ է նման ծրագիր իրականացնում, դրան էլ չեն անդրադառնում, չգիտեմ ինչու միշտ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվում է ռուսական ծրագրերը»,-ասել է նա։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: