
Կանադացի թոշակառուն վիճակախաղով շահել է 13.8 միլիոն դոլար

CTV News-ի փոխանցմամբ՝ կանադացի թոշակառու Լեոն Հիրթլը 13.8 միլիոն դոլար է շահել Lotto 6/49 վիճակախաղով: Նոր Շոտլանդիա նահանգի Բելլ կղզու 78-ամյա բնակիչը երջանիկ տոմսը գնել է տեղի դեղատանը:
Հիրթլը պատմել է, որ առաջին անգամ վիճակախաղով շահել է 30 տարի առաջ, սակայն այն ժամանակ նա շահել է շատ ավելի մեծ գումար՝ ընդամենը 1000 դոլար: Հիրթլը դեռ չի որոշել, թե ինչպես է տնօրինելու իր միլիոնները:
Lotto 6/49-ը Կանադայում համազգային երկու վիճակախաղերից մեկն է: