
Վրաերթ` Սարալանջի փողոցում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` Բելաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Սարալանջի փողոցի թիվ 237/10 հասցեի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն:
Հրշեջ-փրկարարները անձը չպարզված քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 ԲԿ: