Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ուազ»-ն ու «Վազ 21-99»-ը. կան տուժածներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` Գավառի պետական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատության 44 հասցեի մոտակայքում բախվել են «Ուազ» մակնիշի 21 LՕ 479 պ/հ-ի (վարորդ` Ա., Ա, ծնվ. 1970 թ.) և «Վազ 21-99» մակնիշի 62 SS 999 պ/հ-ի (վարորդ` Գ. Ղ., ծնվ. 1962 թ.) ավտոմեքենաները:

Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս