
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացիները գտնվել են

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: