Բաժիններ՝

ԼՂՀ նախագահն ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Արցախի Նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը: 

Արծարծվել են նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031