
Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է վարկի երկրորդ տրանշը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է վարկի երկրորդ տրանշը: Խոսքը գնում է 1.39 միլիարդ դոլարի մասին: ԱՄՀ-ի Տնօրենների խորհուրդն Ուկրաինային երկրորդ տրանշի հատկացումը հավանության էր արժանացրել օգոստոսի 29-ին:
ԱՄՀ-ն այս տարվա ապրիլի 30-ին հաստատել էր Ուկրաինայի կառավարության տնտեսական ծրագրերին աջակցելու համար ընդհանուր առմամբ 16.67 միլիարդ դոլարի հատկացումը, ինչը պետք է իրականացվի մի քանի տրանշով:
Երկրորդ տրանշից հետո ԱՄՀ-ից Ուկրաինայի ստացած գումարը կկազմի 4.51 միլիարդ դոլար: Ուկրաինայի ֆինանսների նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՀ-ի երկրորդ տրանշից 1 միլիարդ դոլարը կուղղվի պետբյուջե, իսկ 400 միլիոն դոլարը` Ազգային բանկ:
ԱՄՀ-ի Տնօրենների խորհուրդը օգոստոսի 29-ին Կիևի խնդրանքով նաև հավանության էր արժանացրել և միավորել էր երրորդ ու չորրորդ տրանշները: Դրանք ուկրաինական կողմին կհատկացեն ընթացիկ տարում: