
Կպաշտպանվեն վիճակախաղի մասնակիցների շահերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել վիճակախաղերի կազմակերպման մեխանիզմները:
Կառավարության նիստում նաև հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների համար վերանայել ԱԱՀ-ից ազատման արտոնության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պահանջներին համահունչ կդառնան ինչպես սույն օրենքով նախատեսված գործունեության որոշ տեսակներ, այնպես էլ այդ տեսակների համար նախատեսված չափաքանակներ:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Իր որոշումներով կառավարությունն անհետաձգելի է համարել օրենքի 18 նախագիծ: