
Սեդրակ Օսիպյանը դեռ չի վերադարձել. «Փաստինֆո»

22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը, ով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, նախաքննական մարմնին դեռ չի ներկայացել: Պատասխանելով այս մասին «Փաստինֆո»-ի հարցին՝ ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հունիսի 3-ից հետախուզում է հայտարարված, իսկ շուրջ 1 ամիս առաջ նրա փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը անձամբ կներկայանա ոստիկանություն, երբ դրա ժամանակը գա:
Ուստի՝ Կրոմվել Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ վերադարձե՞լ է արդյոք Սեդակ Օսիպյանը փախուստից: «Երբ վերադառնա դուք դրա մասին կիմանաք»,- ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց փաստաբանը:
Մանրամասներն՝ այստեղ