Բաժիններ՝

Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 15-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 39 դեպք:

Տնամերձ 196 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 58 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 5 քրեական գործ:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս