Բաժիններ՝

Հերթական քրեական գործ` պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի տարածքում բնակվող Էմմա Ս.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2013թ. դեկտեմբերի 2-ին նույն տարածքից իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ապօրինի պահել են շուրջ 7 ժամ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031