
Կինը 10 օր անց պատահաբար հանդիպել է իրեն կողոպտողին

Օգոստոսի 14-ին, ժամը 23.00-ին, 1975 թ. ծնված Գայանե Բ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/Ա հասցեի մոտ մի երիտասարդ իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա` խաչով ու կախազարդով` պատճառելով մոտ 200.000 դրամի վնաս, և հիմա կողոպտիչը Հալաբյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց գտնվող այգում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողները ժամը 23.30-ին նշված վայրից բաժին են ներկայացրել 1966 թ. ծնված Սպարտակ Հ.-ին:
Վերջինս խոստովանել է հանցանքը: Կատարվում է նախաքննություն: