
Մետրոյի կայարանից բերման են ենթարկել` թմրամիջոց պահելու կասկածանքով

«Կանեփ-կակաչ 2014» համալիր-կանխարգելիչ օպերատիվ-միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 14-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զ. Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռուբեն Բ.-ին և 1992 թ. ծնված Արսեն Հ.-ին:
Խուզարկությամբ Ռուբեն Բ.-ի գրպաններից հայտնաբերվել են թղթե փաթեթներ` կանաչ, մանրացված բուսական զանգվածներով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: