Բաժիններ՝

Մանկապարտեզներին փչացած միս մատակարարած ընկերությունը մատակարար լինելու իրավունք չուներ. «Փաստինֆո»

Սննդի անվտանգության պետական ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ՝ Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին սննդի համար ոչ պտանի հավի մսի մատակարարման փաստի կապակցությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՆորՆորքի մի քանի մանկապարտեզներում հայտնաբերվել և առգարավվել է քիմիական նյութերով մշակված փչացած հավի մսի խմբաքանակ:

Նշվում էր նաև, որ մատակարարը եղել է անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը, ով, պարզվում է, օրենքով նման գործունեություն իրականացնելու իրավունք չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան գրանցում:

«Սննդի մատակարար, արտադրող, իրացնող կամ սպասարկման օբյեկտ հանդիսացող կազմակերպությունները ՍԱ մասին օրենքով պետք է գրանցված լինի Սննդի անվտանգության պետական ծառայությունում, որպեսզի համարվի օրինական դաշտում գործող ընկերություն»,- գործող կարգը պարզաբանել է Արմինե Սուքիասյանը:

Ամբողւությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս