Հաջորդ տարի Շուշիում կբացվի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն

2015թ-ի կեսերից արցախցի մեկից 15 տարեկան ծնողազուրկ երեխաները բնակություն կհաստատեն Շուշիում կառուցվող Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, շնորհիվ ամերիկաբնակ հայ բարերար Հրայր Հովնանյանի եւ ԼՂՀ կառավարության, հաստատության սաները կունենան բնակության, կրթության եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ինչպես «Արցախպրես»-ին, տեղեկացրին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից, ձեռնարկը նպատակ ունի ծնողական խնամքից զուրկ մանուկների համար ստեղծել այն միջավայրը, որտեղ նրանք կստանան թե’ ամենօրյա խնամք եւ թե’ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ` կյանք մտնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031