Բաժիններ՝

Ըստ գործով տուժողի՝ ինքն ու կինն ապօրինի են պահվել ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում:

Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ մատնացույց անել իրենց կողմից ներկայացրած լուսանկարում պատկերված անձին: Հակառակ դեպքում` ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել նույն բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով: Ոստիկանների սպառնալիքների տակ Անանիա Գ.-ն կատարել է նրանց պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031