2009 թվականից Թուրքիան լոբբիստական գործունեության վրա տարեկան ծախսում է ավելի քան 2 միլիոն դոլար:
Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:
Օբաման ընդգծել է, որ ցանկանում է վերացնել ԱՄՆ-ի ու Աֆրիկայի միջև ընկած արգելքները:
Լարվածությունը վտանգավոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում:
Ադրբեջանական բանակի զինվոր Թարլանլի Սահիլ Յաշարօղլուն ճակատային գծում մահացել է ստացած հրազենային վնասվածքից:
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:
Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում:
Հոգևորականներն այժմ խաչ են տեղադրել նաև Ռուսաստանի աշխարհագրական նոր կենտրոնում:
«Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ–ին չանդամակցած Հայաստանն արդեն սեփական մաշկի վրա զգում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով, Կառավարության առաջիկա նիստում հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը գտնվում է Աբովյան քաղաքում և պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Քաղաքական գործիքներով տնտեսության վրա ճնշում գործադրելն անընդունելի է և հակասում է բոլոր նորմերին ու կանոններին:
Պետք է ուշադրություն հատկացնել Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Կովկասի երկրների ճգնաժամերի վրա:
«ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ»:
ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի գաղտնի փաստաթղթերը հատկացվել են ամերիկյան The Intercept ինտերնետային պարբերականին:
Օգոստոսի 4-ին Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը խորապես մտահոգ է Ռուսաստանի կողմից այս շաբաթ Ուկրաինային հարակից շրջաններում խոշոր զորավարժություններ պլանավորելու կապակցությամբ:
Ակնկալվում է, որ աշնանը սպառողները iPhone 6-ի միանգամից երկու մոդել կարող են ձեռք բերել.:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր օր ՊՆ-ն հարյուրավոր դիմումներ է ստանում, այդ թվում՝ թե՛ ՀՀ-ից և թե՛ սփյուռքից. «Դիմել են որպեսզի գան և զինվորագրվեն, բայց մենք դեռևս ընթացք չենք տվել, դրա կարիքը, փառք Աստծո, դեռևս չունենք: Այս ամենը պետք է դիտարկել հայոց միասնականության, հայոց ոգու մեջ, ինչը միանշանակ դրական է, և հակառակորդը դրանից ազդվում է»:
Ուռեկի գյուղի լողափում Վրաստանի փրկարարները ծովից անվնաս դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ՝ 1993թ. ծնված Կ. Պ.-ին, 1995թ. ծնված Գ. և 1994թ. ծնված Ռ. Մ.-երին, ովքեր հեռացել էին ափից և չէին կարողացել ինքնուրույն հետ վերադառնալ:
Սնկային ախտահարման առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սնկերի տարածման համար ավելի նպաստավոր է դառնում տաք եղանակը, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ:
Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ ո´չ Հայաստանը, ո´չ Ադրբեջանն ինքնուրույն քաղաքականություն չվարեն և կախված լինեն իրենից: Հենց այդ նպատակով է Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառում:
Մեր հարցին, թե ՌԴ նախագահն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պահին լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, ուղղակի հերթական ընդունված, ստանդարտ ձևակերպումները պետք է կրկնվեն, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցային գործընթացում, պետք է հնարավորինս հանդուրժողականություն ցուցաբերել, պետք է ժողովուրդներին ոչ թե անհանդուրժողականության տանել, այլ որոշակի հանդուրժողական հարթություն ձևավորել, և այլն»:
Ես սրտացավությամբ եմ ասում, ուզում եմ՝ փոխվի, և ինձ թվում է՝ ես կկարողանամ պայքարել, մի բան փոխել: Վերադառնալով՝ ես պայքարելու եմ: Թեկուզ իմ օրինակով, իմ ապրած կյանքով: