Բաժիններ՝

Մասնագետ . Ինչպես խուսափել ոտքերի սնկային հիվանդություններից

Ըստ վիճակագրական տվյալների` ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։ Aroxj.am-ը զրուցել է մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ և պարզել այս հիվանդության պատճառները, ախտանիշներն ու կանխարգելման եղանակները:

– Սնկային ախտահարման առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սնկերի տարածման համար ավելի նպաստավոր է դառնում տաք եղանակը, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ:  Օրինակ, լողավազան առանց ռետինե հողաթափերի այցելելն արդեն հիգիենայի կանոնների խախտում է, ու վարակի վտանգ կա:Հիմնականում կանայք ամռան ամիսներին բաց կոշիկներ շատ են հագնում, իսկ սնկային հիվանդությունը նաև կոսմետիկ տհաճություն է, որից պետք է ազատվել: Բայց դա չի նշանակում որ միայն կանանց շրջանում է տարածված. սեռային տարանջատումներ չկան:

– Ի՞նչ կանոնների է պետք հետևել հիվանդությունը կանխարգելելու համար:

– Խորհուրդ եմ տալիս, որ կոշիկ գնելիս այն փորձեն մեկանգամյա օգտագործման գուլպայով, իսկ տղամարդիկ ոչ մի դեպքում չգնեն ցուցափեղկում եղած կոշիկը: Ընդհանրապես ոտքերի հիգիենան շատ կարևոր է այս հարցում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս