Ինչն էր բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը. «Ժողովուրդ»

«Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ:

Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայելն ունի երկու երեխա: Որդին նոր է վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ, ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն, տարակուսելի է, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության: Ըստ բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է` Միքայելին այդ քայլին հասցրել է նրա սիրուհին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի