
Բանկերը գնել են 100.3, վաճառել՝ 111.8 միլիոն դոլար

Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,352,396 դոլար 405.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111,885,798 ԱՄՆ դոլար 406.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,510,131 EUR 543.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,199,177 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,024,288,558 ՌԴ ռուբլի 11.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 135,485,253 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: