Շարմազանովը՝ Ս. Սարգսյանի և Է.Նալբանդյանի լռության, և միջազգային կառույցների՝ Արդբեջանին «պրեսսինգի» ենթարկելու մասին. ԳԱԼԱ
«Համապատասխան միջազգային կառույցները պետք է շատ խստագույնս դատապարտեն Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, որովհետեւ այդ գործողությունները չեն բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից»: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս կարծիքին է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ «ավանտյուրա» նախաձեռնող կողմը միշտ ավելի շատ է կորցնելու:
Է. Շարմազանովը, ով այսօր Եռաբլուրում մասնակցում էր զինծառայող Ազատ Ասոյանի հուղարկավորության արարողությանը, լրագրողների հետ զրույցում ասել է.
«Դուք տեսնում եք, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը կարողանում են համախմբված հստակ հակահարված հասցնել հակառակորդին, եւ այդ իմաստով կարծում եմ, որ պետք է երկու խնդիր լուծենք: Առաջինը՝ մեր պաշտպանության ուժերը շատ փայլուն լուծում են խնդիրը՝ ի շնորհիվ մեր հերոս տղաների, եւ փառք ու պատիվ բոլոր մեր զոհված հերոսներին, նրանց ընտանիքներին:
Երկրորդը՝ մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է հասկանանք, որ այս իրավիճակում չպետք է ընդդիմություն եւ իշխանություն խաղալ, պետք է բոլորս միասնական լինենք եւ բոլորս տարբեր հարթակներում կարողանանք ապահովել այն հաղթանակը, որը մեզ տվել է մեր զինված ուժերը»:
ԳԱԼԱ-ի հաջորդ հարցին, թե որն է Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի լռության պատճառը, Է. Շարմազանովը նշեց հետեւյալը. «Սերժ Սարգսյանը մեր պետության գերագույն գլխավոր հրամանատարն է, եւ մեր պետության զինված ուժերը լավագույնս հակադարձել են թշնամուն: Պաշտպանությունը այն ոլորտը չէ, որտեղ պետք է մամուլի ասուլիսներ տան: Կա պաշտպանության նախարարություն, կա ԼՂՀ պաշտպանության նախարարություն, անվտանգության խորհուրդ, որոնք լավագույնս իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: