
Պետք է գործի ԱԳՆ-ն. ՀՀ բանակը փայլուն կերպով է իր աշխատանքն անում, բայց դիվանագիտական աջակցություն է պետք. ԳԱԼԱ

Վերջին շրջանում գրեթե ամեն օր Արցախի եւ Ադրբեջանի սահմանագիծը լարված է, շփման գծում անդադար գրանցվում են խախտումներ: Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունները ի վիճակի են եւ կարողանում են պատասխանել թշնամու ցանկացած հարձակման: Սակայն ինչ է անում այս առումով ԱԳՆ-ն, արդյո՞ք համարժեք են գործողությունները եւ ինչ մեթոդներով ԱԳՆ-ն պետք է գործի:
ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ԱԳՆ-ն այս իրավիճակում պետք է պահանջի, որ յուրաքանչյուր դեպք դատապարտվի: «Ի վերջո խախտումներ կատարող կողմը Ադրբեջանն է, բոլոր խախտումները վերջին տարիներին մշատապես Ադրբեջանի կողմից են: Միջազգային հանրությունը եւ եռանախագահողները տարբեր կարծիքներ են հայտնում եւ չափազանց բալանսավորված չեզոք հայտարարություններով են սահմանափակվում: Պետք է կոչ անել կողմերին, որ զերծ մնան էսկալացիայից»: Ալիկ Արզումանյանի խոսքերով՝պետք է ավելի ակտիվ լինի ԱԳՆ-ն, հրավիրի պատվիրակություններ, բացատրական աշխատանքներ տանի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: