Ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը Ռուսաստանին մեղադրել է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունները սառեցնելու մեջ:
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել Պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա գրել է հետևյալը. «Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի է»:
Մենք իրավունք չունեինք ղրիմցիներին ու սևաստոպոլցիներին թողնել ռազմատենչ ազգայնականների ու արմատականների քմահաճույքների ներքո:
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:
«Այո, այսօր ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում կրկին փորձել է դիվերսիա իրականացնել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ փորձը, սակայն, խափանվել է:
Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ ՀՀ քաղաքացիների բողոքին էր միացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` իր փոքր երեխայի ձեռքը բռնած: Yerkir.am-ի այն հարցին` չե՞ք վախենում, որ հրմշտոցի մեջ կտուժի երեխան, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Ոչ, չեմ վախենում, երեխայի հետ եմ եկել, որ, ընդհակառակը, ոստիկանները չհրմշտեն»:
Մի՞թե այդպես կարելի է աշխատել միջազգային արենայում:
«Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:
Պուտինը նկատել է, որ Պորոշենկոն ցայժմ առնչություն չէր ունեցել ռազմական գործողությունների սկսելու հրամանների նկատմամբ, մինչդեռ ներկայումս նա լիովին իր վրա վերցրել է նման պատասխանատվություն:
Քիչ առաջ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Բարեբախտաբար, մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց է ԱՊՀ երկների համար, որոնք դեռ չեն անդամակցել նրան:
168.am-ը Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից: «Մենք Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիա 16 դրամով չենք ստանում:
2014թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 3-ից:
Ներկա դրությամբ Իրաքի տարածքում չկան իրանցի զինվորականներ:
Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը նշել է, որ վերջին կրակոցը հնչել է այսօր 13։30-ի սահմաններում՝ «հիմնական կրակոցները լինում են օրվա ընթացքում՝ աշխատանքի ժամերին․ կրակում են դաշտերի, այգիների վրա»։
Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակն ընթանա պուտինյան սցենարով, ապա Եվրոպան իր տարածքում կստանա միլիոնավոր փախստականներ:
«Այսքան ոստիկանություն Երևանում կուտակելու փոխարեն՝ այդ ձրիակերներին ուղարկեք սահման, Տավուշի մարզ, թող այնտեղ թուրքի գնդակների տակ ցուցադրեն իրենց քաջագործությունները: Համ էլ՝ Վովա Գասպարյանին տվեք պատմական հնարավորություն իրեն լիրաժեք զորավար երևակայելու…»:
ԱԳՆ-ը ձեռնարկել է դրական մի շարք քայլեր, որոնք պատժամիջոցները դարձրել են անարդյունավետ:
ԱՄՆ-ում հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում, որով դեմ են Սերժ Սարգսյանի՝ նախկին վարչապետին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշմանը: Հայտարարությամբ ֆորումը ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը շոշափվում է փողերի լվացման օֆշորային սկանդալում:
Դեռ երիտասարդ տարիներից որդեգրելով զինվորականի ճակատագիրը, Ձեր առաքելությունը շարունակեցիք ու ամրագրեցիք Արցախը թշնամուց ազատագրելու օրհասական պահերին, անցաք պատերազմի քառուղիներով ու միջազգային դիվանագիտական ճանապարհներով: Ձեր հմուտ ու շրջահայաց մտքի զորությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում պաշտպանեցիք խաղաղության իշխանությունը` անխոցելի ու կայուն պահելով ամենօրյա կրակահերթերի ու դիվերսիաների վտանգի տակ գտնվող հայրենի սահմանները:
Հարցին, թե ոստիկաններն ինքնագլո՞ւխ էին այդպիսի բիրտ վերաբերմունք ցուցաբերում սոցիալական պայմանների դեմ բողոքողների նկատմամբ, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, ոստիկանությունը, ըստ այն ուսումնասիրությունների, այն ինչ գիտեմ, գործել է ադեկվատ, և եթե համոզման սկզբունքը չեն հասկանում, ուրեմն աշխատում է պարտադրման սկզբունքը։ Պարտադրումն իր մեջ պարունակում է, ենթադրում է ուժի կիրառում»։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:
Մենք գրում ենք ԱՄՆ-ին տեղեկացնելու, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները: Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ եւ դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից:
Մարինա Պողոսյանը ներկայացրեց մի դեպք, երբ վերջերս իրենց դիմել էին Երևան քաղաքից Հասմիկ Հարությունյանը և Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը: Նրանք երկուսն էլ պատմել են վաշխառության մասին աղաղակող դեպքերի մասին: Մարինա Պողոսյանի խոսքով` իրենց զանգահարել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից և հայտնել, որ «Քո սխալը» հաղորդման շրջանակում ցանկանում են շարունակել վաշխառության մասին այդ գործերը և հրապարակել եթերում:
ԵՏՄ-ը կարող է դառնալ բավական հզոր բևեռ համաշխարհային քաղաքականությունում, միջազգային հարաբերություններում: