Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցներն արդյունավետ չեն. Ռոուհանի
Իրանական Moj լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցներն արդյունավետ չեն. «ԱԳՆ-ը ձեռնարկել է դրական մի շարք քայլեր, որոնք պատժամիջոցները դարձրել են անարդյունավետ»:
Ռոուհանիի խոսքերով՝ Իրանի բանակցային թիմի անդամները գիտեն, թե ինչպես պետք է բանակցություններ վարեն գերտերությունների հետ. «Մենք գիտենք, որ դա բարդ առաջադրանք է, սակայն մենք կշարունակենք մեր ջանքերը»:
Սրանից առաջ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Արևմուտքի չափազանց մեծ պահանջները խոչընդոտ են ստեղծում Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հակադարձել է նրան՝ ընդգծելով, որ առաջընթացի բացակայությունը կապված է ոչ թե Արևմուտքի չափազանց մեծ պահանջների, այլ՝ Իրանի դիրքորոշման հետ: