Բաժիններ՝

2014 թվականի հունիսին Իրաքում զոհվել է 2417 մարդ. ՄԱԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունիսին Իրաքում զոհվել է 2417 մարդ: Վիրավորվել է ևս 2287 մարդ: Դրանց թվում մտնում են միայն նրանք, ովքեր դարձել են ահաբեկչական ակտերի ու բռնությունների զոհեր: Զոհերի ու տուժածների մեծ մասը քաղաքացիական անձինք են:

Իրաքում վերջին ամսին զոհերի մեծ թվի պատճառը «Լևանտում ու Իրաքում իսլամական պետության» (ISIL) արմատական խմբավորման ձեռնարկած մասշտաբային հարձակումն է: Խաղաղ բնակիչների մեծ մասը սպանվել է Իրաքի հյուսիսում, որի մի մասի վրա իր վերահսկողությունն է տարածել ISIL-ը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ իր տվյալներով՝ հունիսի երկրում ահաբեկիչների զոհ է դարձել 1922 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031