Եվրոպան վաղ թե ուշ ստիպված կլինի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակն ընթանա պուտինյան սցենարով, ապա Եվրոպան իր տարածքում կստանա միլիոնավոր փախստականներ, որոնց չի կարողանա ընդունել Ուկրաինան.

«Դա կարող է լինել ավելի մեծ բան, քան Միլոշևիչի պատերազմի ժամանակ գրանցված հումանիտար խոշոր ճգնաժամն է, երբ հարյուր հազարավոր բոսնիացիներ ու ալբաններ մուտք գործեցին ԵՄ-ի երկրներ ու Շվեյցարիա:

Բացի այդ, տվյալ դեպքում Ուկրաինայի արևելքում կկազմավորվի չվերահսկվող գոտի, որտեղից Եվրոպայի ուղղությամբ կիրականացվի զենքի ու թմրանյութերի առևտուր»:

Սաակաշվիլին կարծում է, որ Եվրոպան ներկայումս գտնվում է այնպիսի իրավիճակում, որ վաղ թե ուշ հարկադրված է լինելու պատժամիջոցներ սահմանել, և որքան ուշ տեղի ունենա դա, այնքան ավելի շատ կտուժի ոչ միայն Ուկրաինան, այլև ինքը՝ Եվրոպան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031