ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է ԱՄՆ-ում հայկական ֆորումի հայտարարությանը. ՀՀ նախագահն է նշանակում ՀՀ դեսպաններին

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում, որով դեմ են Սերժ Սարգսյանի՝ նախկին վարչապետին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշմանը: Հայտարարությամբ ֆորումը ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը շոշափվում է փողերի լվացման օֆշորային սկանդալում: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվել է, թե արտաքին գերատեսչությունն ինչպե՞ս է արձագանքում ԱՄՆ-ում հայկական ֆորումի այս հայտարարությանը, եւ հնարավո՞ր է Տիգրան Սարգսյանը հետ կանչվի Վաշինգտոնից.

«Ես չգիտեմ՝ Էդ ֆորումը գրանցվա՞ծ է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում, թե ոչ, եւ որպես համայնքային կառույց հանդես գալու իրավունք ունի, թե՞ ոչ, եւ հետո ՀՀ նախագահն է նշանակում ՀՀ դեսպաններին, ու որոշումը կայացված է, ու Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան»,- նշել է Տիգրան Բալայանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031