
Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս դիվանագետների համար հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց է ԱՊՀ երկների համար, որոնք դեռ չեն անդամակցել նրան.
«Մենք բաց ենք նաև ԱՊՀ-ի մյուս երկրների համար: Հարևանների հետ բարեկամական սերտ կապերի ամրապնդումը, տնտեսական համագործակցության փոխշահավետ զարգացումը հանդիսանում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային, ռազմավարական ուղղությունը՝ նախատեսված երկարաժամկետ հեռանկարի համար»:
Պուտինը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որը խորհրդանշում է իրենց փոխգործակցության որակական նոր աստիճան. «Եվրասիական տիրույթում ստեղծվում է հզոր, բիզնեսի ու ներդրողների համար տնտեսական զարգացման կենտրոն, ձևավորվում է ընդհանուր շուկա»:
Պուտինը նկատել է, որ նոր միավորումներն օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ-ի գծով գործընկերների հետ. «Մասնավորապես շուտով ԵՏՄ-ի անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցություններն առաջ են գնում»: