Իրանը պատրաստ է անհրաժեշտ զենք մատակարարել Իրաքին. Աբդոլահիան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Իրաքին հատկացնել անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ զենք՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար.

«Ներկայումս մենք պատրաստ ենք Բաղդադին հատկացնել խորհրդատվական օգնություն՝ ահաբեկչության դեմ պայքարի հաամար: Մենք չունենք Իրաք զինծառայողներ ուղարկելու որևէ պլան: Իրաքյան բանակը բավականաչափ ուժեղ է: Իրաքը կարիք չունի իր տարածքում այլ զորքերի ներկայության:

Երկրի ճգնաժամը կարող է կարգավորվել: Դեռ իրաքյան կողմից զենքի մատակարարման մասին որևէ խնդրանք չի ներկայացվել, սակայն եթե դա տեղի ունենա, ապա մենք կմատարականենք անհրաժեշտ զենք՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: Ներկա դրությամբ Իրաքի տարածքում չկան իրանցի զինվորականներ»:

Տեսանյութեր

Լրահոս