«Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:
«Հակամարտող երկու կողմերը սպասում են ամռան վերջին` որոշելու բանակցություններում իրենց հաջորդ քայլը և տեսնելու, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները` կապված Ուկրաինական ճգնաժամի հետ»,- ասաց Թոմաս դե Վաալը:
Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 20 տան տանիքում:
Առավել ոգևորիչ է ԼՂՀ վարչապետի պաշտոնական հայտարարությունը ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող ազատագրված տարածքների վերաբերյալ. դրանք հանդիսանում են ԼՂՀ-ի անքակտելի մաս և շենացվում են կառավարության կողմից, իրականացվում են կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր:
Հատկանշական է, որ Սամվել Ալեքսյանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ Սամ-Սեր Գրուպը, 2.3 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը՝ 4 միլիարդ դրամից հասցնելով 1.6 միլիարդի։ Արդյունքում, Սամ-Սեր Գրուպը 9-րդ հորիզոնականից նահանջել է 32-րդ հորիզոնական։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Դատական նիստի ավարտից հետո «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դատական նիստի հենց սկզբում բարձրացրել են դատական նիստի հրապարակայնության հարցը
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր մեր խմբակիցներին և բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին հայտնել երթի անցկացմանը, սակայն Լևոն Հայրապետյանին ավելի մոտ կանգնած մարդկանց հորդորներով ստիպված ենք, մեր հայրենակցի շահերը չվտանգելու միտումով երթը չեղյալ համարել անորոշ ժամանակով»:
Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը և փորձում է ամեն գնով ետ բերել կորցրած տարածքները: Նա կարողացավ առավել շահավետ դիրքում գտնվել և փորձում է ճնշում բանեցնել:
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները»:
«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր»:
«Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը»
«Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայրապետյանը, ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, որը նրա համար դարձել է երկրորդ հայրենիք: Տարիներ շարունակ նա ջանք չի խնայել երկու երկրների բարեկեցության համար և հանդիսանում է երկու ժողովուրդների բարեկամության կարևորագույն օղակներից մեկը»
«Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է Հայաստանից ոչխարների ու այծերի արտահանումը»:
«Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով»:
«Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»»:
«2013թ. հոկտեմբերին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ Գյուլիստանի պայմանագրի հիշեցումով մի սկանդալային նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդպես էլ անպատասխան մնաց»:
«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը միջնորդում է այս հակամարտությանը: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ հետագա քայլերը քննարկելու համար»:
Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը:
«Արտադրության մեջ նորարարություններ տեղի չեն ունենում: Օրինակ՝ ներդրումները վերջին մի քանի տարում մոնոտոն նվազում են: Ներդրումների մեծ մասը անցած տարիներին եղել են հեռահաղորդակության ոլորտում, որն արդյունաբերություն չէ, իսկ հանքարդյունաբերության մեջ ներդրված մի քանի տասնյակ միլիոնը չնչին է: