«Ոչ հեռու ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. 1in.am

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից «Առաջին լրատվական»-ն այսօր հետաքրքրվեց՝ ստատուս քվոն ինչի՞ հաշվին է պահպանվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվերսիոն գործողությունները սահմանին ավելի են շատանում:

«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը միջնորդում է այս հակամարտությանը: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ հետագա քայլերը քննարկելու համար»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ ոչ հեռու ապագայում երկու նախագահների միջև տեղի կունենա հանդիպում, իսկ համանախագահների ուղերձը հստակ է և հետևողական:

Դեսպանի խոսքով՝ այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ՝ խաղաղ բանակցային լուծում: Նա նաև նշեց, որ համանախագահները խստորեն քննադատում են ռազմական հռետորաբանությունը, դատապարտում են հրադադարի խախտումները և իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և միջազգային սահմանին տեղի ունեցող միջադեպերից:

«Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր հանձնառությունը՝ այս հակամարտությանը խաղաղ բանակցային լուծում հաստատելու ճանապարհին»,- ասաց դեսպանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս