Ադրբեջանցիները գնդակոծել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը
tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է, որ վնասները քիչ չեն:
Նա հայտնել է, որ ազերիների գնդակները խոցել են չինարեցիների տները, վնասել ավտոմեքենա:
Գյուղապետի խոսքով, ինքը շրջում է գյուղում, որպեսզի ճշտի ադրբեջանական գնդակոծության վնասները: Սաղոյանն ասել է, որ 22-ն անց 30-ի դրությամբ ադրբեջանցիները դադարեցրել են կրակը:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնել է, որ ժամը 21-ից մինչեւ ուշ երեկո ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծել է Մովսեսը: Գյուղացիները մարել են իրենց տների լույսերը :
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ ադրբեջանցիներն գնդակոծել են գյուղը, վնասները հետո կպարզվեն: Այգեպարում տիրող իրավիճակի մասին կայքը չի կարողացել տեղեկանալ, քանզի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի հեռախոսահամարը չի պատասխանել: