Բաժիններ՝

ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Առէկսիմբանկի աշխատանքի վրա

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա:
«Բանկի բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների եւ վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները բանկը կատարում է լրիվ ծավալով եւ ժամանակին: Ռուբլով եւ արտարժույթով գործառնությունների, ինչպես նաեւ VISA եւ MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Կանոնավոր կերպով են իրականացվում նաեւ հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը»,- նշված է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031