Անրի Ռենո. Ֆրանսիայի դեսպանատան համար մեծագույն հաճույք է այս տարի ևս աջակցել երևանյան «Ոսկե Ծիրան» փառատոնին
«Ամեն տարի մենք ունենում ենք «Ոսկե Ծիրան» փառատոնի ֆրանսիական օր ու ամեն տարի մենք ընդլայնում են համագործակցությունը ֆրանսիական դեսպանատան հետ»,- ասաց «Ոսկե Ծիրան» կիոնփառատոնի գողարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը՝ ֆրանսիական կինոծրագրի բացման ժամանակ:
Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիացի հայտնի կինոդերասանուհի Աննա Մոգլարիսը, որը խաղացել է Ժոան Սֆարի (Joann Sfar) «Գենսբուր. Հերոսական կյանք» (Gainsbourg. A Heroic Life) ֆիլմում, որն էլ ցուցադրվեց ֆրանսիական կինոծրագրի բացման արարողության ժամանակ:
Ա. Ռենոն ասաց, որ Ֆրանսիայի դեպանատան համար մեծագույն հաճույք է այս տարի ևս աջակցել երևանյան «Ոսկե Ծիրան» փառատոնին. «Կինոփառատոն, որի գրանցած հաջողությունները տարեցտարի անհամեմատ ավելի ըnդգծված ու ցայտուն են դառնում: Բնականաբար, որպես դեսպան ինձ չի կարող գերագույն հաճույք չպատճառել այն, որ տարեցտարի կինոփառատոնին ներգրավված ֆրանսիական ֆիլմերի թիվը աճում է: Այս տարի նախատեսված է շուրջ 17 ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն»,- նշեց Ֆրանսիայի դեսպանը:
Դեսպանը ներկայացրեց ֆրանսուի Աննա Մոգլարիսին, որը եկել է Հայաստան կինոփառատոնին մասնակցելու նպատակով. «Նա մարմնավորում է ֆրանսուհու այնպիսի կերպարը, ինչպիսին մենք միշտ պատկերացնում ենք: Որքանով ես գիտեմ, Աննա Մոգլարիսի համար մեծ հաճույք է եղել իր համար Հայաստանը բացահայտել: Մոտավորապես 15 տարիների ընթացքում ունեցել է 25, եթե ոչ ավելի դերեր: Խոսքը այնպիսի դերասանուհու մասին է, որը գիտի՝ ընտրել իր դերերը, որոնք ինքը պետք է մարմնավորի: Նա մարմնավորել է»:
Ա. Մոգլարիսը նշեց, որ իր համար գերագույն հաճույք է այստեղ գտնվելը. «Ուզում եմ նշել, որ Սերժ Գենսբուրը հայտնի ֆրանսիացի երգիչ է, մեծ հրահրող՝ պրովոկատոր, այդ պրովոկատորի այդ շեշտադրումն այնպես է ուղեկցել Գինսբուրին, որ ԶԼՄ-ները միշտ անդրադարձել են այդ թեմային: Դժվար կլինի միայն հետաքրքրական ու զվարճալի տեսանկյունից նայել ֆիլմին, քանի որ բավականին խնդրահարույց ֆիլմ է»: