Բաժիններ՝

Ծեծի ենթարկված ազատամարտիկը մահացել է. ՍիվիլՆեթ

Երևանում հուլիսի 13-ին ծեծի ենթարկված 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանը մի քանի օր անց` հուլիսի 17-ին, հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ՍիվիլՆեթին հաղորդեցին, որ Վարդան Թումանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրեսնգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, այն է` մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ ազատամարտիկի մահվան փաստով կալանավորվել են Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը։ Կատարվում է քննություն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031