Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ փակ երկխոսություններից հետո Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են. պատմում է փոխգնդապետը. Aravot.am
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի ընկերը՝ փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը մանրամասներ պատմեց, թե ինչ քայլերի են դիմել իշխանությունները, մինչ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելը եւ ինչպես են իրենց հրավիրել երկխոսության:
«Անցյալ տարի մայիսին մենք Վոլոդյա Ավետիսյանի հետ սկսեցինք մեր՝ ազատամարտիկներիս իրավունքի պաշտպանությունը՝ Ազատության հրապարակում: Կարճ Ժամանակում մեզ միացան բազմաթիվ ազատամարտիկներ, իսկ մենք նրանց բացատրեցինք մեր սկսած պայքարի հիմնական նպատակը: 1-ին՝ ազատամարտիկների եւ զորացրված ազատամարտիկ սպաների թոշակների բարձրացում 100 տոկոսով: 2-րդ՝ ազատամարտիկներին եւ զորացրված սպաներին անվճար բուժսպասարկում: Այս երկու հիմնական պահանջները մենք վերցրինք՝ որպես ուղեցույց եւ սկսեցինք գործել հենց այս սկզբունքով: Օրեցօր մեր թիվը մեծանում էր, եւ իշխանությունները սկսեցին տարբեր մակարդակի չինովնիկներ ուղարկել՝ մեզ հետ բանակցելու եւ համոզելու հետ կանգնել մեր պայքարից: Ասեմ նաեւ, որ մենք Ազատության հրապարակում մնում էինք արդեն գիշեր ու ցերեկ՝ շուրջօրյա, դրոշներով եւ մեր պահանջն արտահայտող պլակատներով: Իշխանությունների ներկայացուցիչներին մենք բացատրում էինք, որ մեր պահանջը զուտ սոցիալական է եւ որ մենք մեր պահած ու պաշտպանած հայրենիքում ունեք արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ իշխանությունների խնդիրն է ապահովելու այն մինիմալ երկու պահանջը, որը մենք դրել ենք իրենց առջեւ: Իշխանության ներկայացուցիչները չէին ասում կտրուկ՝ ոչ: Նրանք փորձում էին բացատրել, որ իբր պետությունը դեռ չունի այդքան ֆինանսական միջոցներ՝ թոշակները բարձրացնելու, սակայն ամեն ինչ արվում է որեւէ ձեւով մեղմելու այս բողոքի ալիք»,- պատմեց Սամվել Մկրտչյանը:
Նա վստահեցրեց, որ դրան զուգահեռ իշխանությունները կատարել են 2 քայլ, որին հաջորդել է Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: