Բաժիններ՝

Հայտնաբերվել է զինամթերք

Հուլիսի 18-ին, ժամը 13.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավանեսով 2-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Մ.Ս.-ին պատկանող ավտոտնակում հայտնաբերվել է հակատանկային նռնակի պայթուցիչ (6 հատ), 5,45 մմ տրամաչափի կալաշնիկով տեսակի ինքնաձիգի պարունակ՝ լիցքավորված (1 հատ), 5.45 մմ տրամաչափի ԿՁԱ (ԱԿՄ) փամփուշտներ (60 հատ), 70,62 մմ տրամաչափի ԿՁԱ (ԱԿՄ) փամփուշտներ (30 հատ), Ֆ1 տիպի նռնակ առանց պայթուցիչի (1 հատ), ԿԴ-8 տիպի կրակատար քող (35 հատ), հակատանկային ական (8 հատ), արկային մարտագլխիկ (4 հատ), 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ (37 հատ), ազդանշանային հրթիռ (1 հատ), 9 մմ տրամաչափի մակարով տեսակի ատրճանակի փամփուշտ (27 հատ), 7,62 տրամաչափի կարաբինի փամփուշտ (12 հատ), 200 գր տատիլ (73 հատ) և 400 գր տրատիլ (1 հատ), ամմոնալ (1 տուփ): Զինամթերքը հանձնվել է ՊՆ-ի աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն, իսկ փրկարարներն ապամոնտաժել են ավտոտնակի հատակի սալիկները և ՊՆ-ի աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել զինամթերքը հորից:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս