Բաժիններ՝

Գերմանական բուժսպասարկում

Բժշկությունը համարվում է Գերմանիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Այն հիմնվում է արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, կրթության բարձր մակարդակի վրա, ինչի համար երկրում կյանքի բարձր մակարդակ է անհրաժեշտ:

Այս ամենն առկա է Գերմանիայում, իսկ գերմանացիների ազգային հատկանիշները՝ ճշտապահությունը, բծախնդրությունը, պահանջկոտությունը և կարգապահությունը հնարավորություն են տալիս ապահովել բարձր մակարդակի բուժսպասարկում:

Գերմանական բժշկության հիմքը կազմում են 300 հազարից ավելի այսպես կոչված «դասական բժշկության» բժիշկները: Բացի այդ Գերմանիայում աշխատում են բնական բժշկության մոտ 20 հազար թերապևտներ:

Բնական բժշկության թերապևտները մարդու օրգանիզմը միշտ դիտարկում են որպես մի ամբողջություն և փնտրում են բուժման «մեղմ» եղանակներ առանց կողմնակի միջամտությունների: Նրանց մեթոդիկան կարող է լինել ոչ ստանդարտ, բայց շատ հաճախ հիանալի արդյունք ունենալ, նույնիսկ ծանր և քրոնիկ հիվանդությունների դեպքում, երբ «դասական բժշկությունն» արդեն «հանձնվում է»:

Կարդացեք նաև

Բժշկության այս ուղղությունը օրինականացվել է 1939 թվականին: Շատ երկրներում այն չունի իր ճշգրիտ համարժեքը, չնայած որոշ իմաստով այն կարելի է անվանել «այլընտրանքային բժշկություն»:

Գերմանիայում ներկայումս կա գրեթե 4000 կլինիկա: Այնտեղ չկան կենտրոնական պետական կլինիկաներ, ինչը մրցակցող կլինիկաներին ստիպում է անընդմեջ հոգալ բուժման որակի բարձրացման մասին:

Գերմանական կլինիկաները բաժանվում են 3 տիպի՝ «մասնավոր», «քաղաքային» և «համալսարանական»:

Գերմանիայում բժշկության կառուցվածքը այնպիսին է, որ առաջատար կլինիկաները կարող են գտնվել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր քաղաքներում:

 

7777

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս